Նոյեմբերի 11-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում Ուզբեկստանի դեսպան Բատիրժոն Ասադովի հետ։
Այս մասի հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Ավանդական բարեկամական և փոխըմբռնման մթնոլորտում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ակտիվ համագործակցության պահպահման ուղղությամբ: