«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հիմնված «Black Box Hub» միջդիսիպլինար ինկուբացիոն լաբորատորիան ստեղծարարներին հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել իրենց նախագծերը։
Լաբորատորիան հայտարարել է բաց կանչ՝ ստեղծարարների համար, միանալու ու կյանքի կոչելու իրենց նորարակական գաղափարները։
Մինչև նոյեմբերի 15-ը հնարավոր է դիմել ծրագրին։
«Black Box Hub»-ը միջավայր է, որտեղ արվեստը, գիտությունը, տեխնոլոգիաները և արհեստագործությունը միանում են՝ ստեղծելով նորարարական լուծումներ և նոր գաղափարներ։ Այստեղ արվեստագետը կարող է համագործակցել այլ ստեղծագործողների հետ, ստեղծել և զարգացնել նոր նախագծեր։ Հաբն առաջարկում է ժամանակակից ու հարմարավետ միջավայր, որը հագեցած է համապատասխան տեխնիկայով և պարագաներով՝ ապահովելով բոլոր պայմանները։
Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստի և տեխնոլոգիաների փոխհարբերության և ոլորտային համագործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն միջդիսցիպլինար համակարգեր ձևավորելու առաքելությունը։
Լաբորատորիան պարզապես ֆիզիկական տարածք չէ, այլ դինամիկ էկոհամակարգ, որը նախատեսված է բազմաոլորտ գաղափարների , ինժեներական նախագծերի, արվեստինմուշների, գիտական հետազոտությունների և նախատիպերի մշակման համար: «Black Box Hub»-ի միջոցով ստեղծվում է մի հարթակ, որտեղ նորարար մտքերը տարբեր բնագավառներում կարող են արդյունավետ կերպով մեկտեղվել՝ ստեղծելով լուծումներ, որոնց կարիքն այսօր ունի մեր հասարակությանը։
«Black Box Hub»-ը ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ։
Ստեղծարարները հաբին կարող են դիմել հղումով։