Մոլդովայում մեկնարկել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունները։
Երկրորդ փուլ անցել են նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Ընտրությունների առաջին փուլում Սանդուն ստացել է ձայների 42,45%-ը, Ստոյանոգլոն՝ 25,98%-ը։
Երկրորդ փուլը կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների մեծամասնությունը։