Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը

01 Նոյեմբեր, 2024 13:15
Մեկնարկում է «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը

Մեկնարկում է «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տվյալ բնակավայրում տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը:

Նախաձեռնությանը կարող են դիմել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝

Մշտական բնակություն են հաստատել ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերի Աշտարակ, Թալին, Ապարան, Սպիտակ, Ալավերդի, Փամբակ և Ստեփանավան համայնքներում:

Ստացել են ՀՀ քաղաքացիություն:

Ունեն անհրաժեշտ (250 քմ․ մակերեսով) տարածք՝ ջերմատունը կառուցելու համար: Վարձով բնակվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:

Ունեն ջերմատան համար նախատեսված տարածքին մոտ ջրի հասանելիություն (ջերմատնից ջրի հեռավորությունը չպետք է գերազանցի 50 մետրը):

Նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին