Հոկտեմբերի 24-25-ը Փարիզում տեղի է ունեցել «Պրոմեթեո» հիդրոօդերևութաբանական համաժողովը։
Համաժողովին մասնակցել է շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
«Պրոմեթեո» հիդրոօդերևութաբանական համաժողովը համակարգվում էր «Բիզնես Ֆրանս» Ֆրանսիայի տնտեսության միջազգայնացման հարցերով զբաղվող ազգային գործակալության և «Պրոմեթեո» ոլորտային ասոցիացիայի կողմից։
Միջոցառման նպատակն էր միավորել Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններից հրավիրված ազգային հիդրոօդերևութանական ծառայություններին և «Պրոմեթեո»-ի անդամներին՝ փորձագետների միջև բովանդակալից քննարկումներ անցկացնելու համար։
Վալենտինա Գրիգորյանը ներկայացրել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեությունը, զարգացման ուղիներն և առկա խնդիրները։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականը մասնակցել է երեք պանելային քննարկումների՝
Վաղ նախազգուշացում բոլորի համար.
Նախազգուշացման համակարգեր արտակարգ օդերևութաբանական և կլիմայական երևույթների վերաբերյալ:
Օդերևութաբանական արժեքների շղթա` դիտումից մինչև օգտվողներ. Տվյալների տրամադրման չափում, հավաքում, փոխանցում և վերլուծություն:
Շրջակա միջավայրի վրա ազդեցություն և օդի որակ.
Արտանետումների և օդի աղտոտվածության էվոլյուցիայի վերլուծություն ազգային և քաղաքային մասշտաբներով:
Վալենտինա Գրիգորյանը անհատական հանդիպումներ է ունեցել Aria Suez, Sagim, Pulsonic, Steadysun, LCJ Capteurs, Meteo France International, Meteo Modem, Meteorage, Sterela, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել է հնարավոր համագործակցության շրջանակները՝ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի ուղղությամբ։
Տիկին Գրիգորյանը առանձին հանդիպում է ունեցել նաև «Ֆրանսիական ազգային օդերևութաբանական ծառայության» (Մետեո Ֆրանս) ներկայացուցչի հետ, քննարկվել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «Մետեո Ֆրանս»-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, գլխավորապես մասնագիտական ծառայությունների բարելավման, նոր կլիմայական պրոդուկտների մշակման, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մասնագետների վերապատարաստման ուղղությամբ։