Կարևոր իրադարձություններ

Կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է. ԱՆ

29 Հոկտեմբեր, 2024 11:56
Կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է. ԱՆ

Կաթվածը գլխուղեղի արյան մատակարարման հանկարծակի ընդհատումն է, աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառը:

Կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է:

Հիմնական ախտանշաններն են`

հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում,

թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում,

գիտակցության հանկարծակի մթագնում,

խոսքի կամ խոսքի ըմբռնման հետ կապված խնդիրներ,

տեսողության հանկարծակի խանգարում մեկ կամ երկու աչքերում,

քայլքի և հավասարակշռության հանկարծակի խանգարում,

գլխապտույտ,

սուր գլխացավ առանց պատճառի:

Կարևոր է կաթվածի առաջին նշանների ի հայտ գալու պես հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչն էլ կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին