Կարևոր իրադարձություններ

Արարատյան դաշտում սպասվում է մինչև -5 աստիճան ցուրտ

27 Հոկտեմբեր, 2024 15:29
Արարատյան դաշտում սպասվում է մինչև -5 աստիճան ցուրտ

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​Մարզերում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին