Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Իսրայելի հարձակման հետ։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը: