ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS գագաթնաժողովի ընթացքում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։
Ավելի կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։
Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանազատման գործընթացը, իսկ դա խաղաղության ճիշտ ճանապարհն է»,- հայտարարել է Պուտինը։