Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2024 17:41
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը:

«Հարգելի՛ փոխվարչապետ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ դեսպաններ, սիրելի՛ հյուրեր:

Ողջունում եմ ձեզ այս կարևոր համաժողովում: Նման միջոցառումները թույլ են տալիս միասին քննարկել հանրային կառավարման զարգացման ուղիները, որոնց կարեւորությունն այսօր ավելին է, քան երբևէ:

Հաշվեքննիչ պալատը կարևոր դեր է խաղում մեր պետական կառավարման համակարգում՝ ապահովելով թափանցիկություն եւ հաշվետվողականություն: Լինելով անկախ մարմին՝ Հաշվեքննիչ պալատը նպաստում է պետական եկամուտների ու միջոցների արդյունավետ օգտագործման գործընթացին:

Այս համաժողովը նաև հրաշալի հնարավորություն է, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր պետական ֆինանսական կառավարման համակարգերը և, միևնույն ժամանակ, նպաստենք դրանց վերաբերյալ հանրային վստահության բարձրացմանը:

«Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի ընդունումով Ազգային ժողովը հավանություն տվեց այդ մարմնի՝ ավելի արհեստավարժ, մրցունակ և ավելի անկախ լինելուն: Մենք պետք է շարունակենք բարեփոխումները՝ զարգացնելով հաշվետվողականության մշակույթը, ինչը թույլ կտա մեզ ավելի պատասխանատու և միաժամանակ ավելի ընկալելի լինել հասարակության համար:

Կարևորում եմ միջազգային գործընկերների, մասնավորապես, INTOSAI-ի՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվեքննություն ունենալու բոլոր ջանքերը: Միջազգային փորձը շատ արժեքավոր է, եւ մենք պետք է օգտագործենք այն՝ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Կարևորում եմ նաև ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման ծրագրի դերակատարումը՝ Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ երկխոսության բարելավման գործում:

Վստահեցնում եմ՝ մեր միասնական ջանքերը կարող են բերել իրական փոփոխություններ եւ նպաստել հանրային շահի սպասարկմանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այդ նախաձեռնություններում: Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին