Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեում ընթանում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման հերթական փուլը

21 Հոկտեմբեր, 2024 15:54
Քննչական կոմիտեում ընթանում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման հերթական փուլը

Ընթանում է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակը համալրելու հերթական փուլը: Այդ շրջանակներում շարունակվում է անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը, և դիմորդները կարող են պահանջվող փաստաթղթերը ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ։

Քննությանը մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր, բացի պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց, միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

Քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման քննության գործընթացը բաղկացած է 2 փուլից՝ գրավոր և բանավոր։

Գրավոր քննությունը տեղի կունենա 2024թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին: Գրավոր քննության խնդիրները կազմված են լինելու Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից։ Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, անցկացվելու է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական, այսինքն՝ հիսուն և ավելի միավոր ստացած քաղաքացիները:

Դիմորդներին ներկայացվող պահանջների, անհրաժեշտ փաստաթղթերի, մրցույթի ընթացակարգի, ժամանակացույցի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին