Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-18-ը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: