Կարևոր իրադարձություններ

Ռուսական օդուժը հարվածել է Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների գլխավոր հավաքատեղին

21 Հոկտեմբեր, 2015 22:33
Ռուսական օդուժը հարվածել է Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների գլխավոր հավաքատեղին

Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների գլխավոր հավաքատեղին: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

Ըստ ՊՆ ներկայացուցչի, «ռադիոհետախուզության միջոցներով հոկտեմբերի 19-ին տեղեկատվություն է ձեռք բերվել ահաբեկչական խմբավորումների հրամանատարների ծրագրված հանդիպման մասին, որը տեղի էր ունենալու Իդլիբ նահանգի Սարմին բնակավայրի շրջանում»:

«Տեղեկատվության լրացուցիչ ստուգումից հետո հաստատվեց հանդիպման տեղն ու ժամը, և որոշում ընդունվեց հարված հասցնել զինյալների ղեկավարների ուղղությամբ»,-պարզաբանեց Կոնաշենկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին