Կարևոր իրադարձություններ

Երևանում մեքենա է այրվել

11 Հոկտեմբեր, 2024 09:39
Երևանում մեքենա է այրվել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարիա Յակոբսենի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարիա Յակոբսենի փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։32-ին, մարվել՝ 02:42-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենա:

 

Լրահոս

Դիտել ավելին