Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չի իրականացրել. պարզաբանում

10 Հոկտեմբեր, 2024 18:15
ՊԵԿ-ը 2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չի իրականացրել. պարզաբանում

Ի պատասխան լրատվամիջոցների հրապարակումների և հարցադրումների՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ընթացքում «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել:

ՊԵԿ-ը վերստին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստուգումներն իրականացվում են ռիսկային չափորոշիչների հիման վրա, հետևաբար, ստուգումների ցանկում կարող է հայտնվել յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ՝ հարկային կարգապահության հետ կապված խնդիրների հայտնաբերման դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին