Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսը Սամվել Կարապետյանին է ընծայել 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը

02 Հոկտեմբեր, 2024 23:13
Կաթողիկոսը Սամվել Կարապետյանին է ընծայել 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը
 
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր տիար Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
 
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է ազգային մեծ բարերարի հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությանը, ով նախանձախնդրությամբ մշտապես նաև իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությաննը։
 
Նորին Սրբությունը բարձր է գնահատել տիար Սամվել Կարապետյանի եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայել է 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
 
Վերջում Հայոց Հովվապետը մաղթել է, որ Աստծո ամենառատ օրհնություններն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին և նրա բարեպաշտ ընտանիքին։
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին