Կարևոր իրադարձություններ

Մենք պատրաստ ենք հյուրընկալել ուղիղ եթերում. Հանրայինի տնօրենը հանդիպել է երթի մասնակիցներին

02 Հոկտեմբեր, 2024 23:34
Մենք պատրաստ ենք հյուրընկալել ուղիղ եթերում. Հանրայինի տնօրենը հանդիպել է երթի մասնակիցներին

«Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու համակիրները, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, հավաքվել են Հանրային հեռուստաընկերության մոտ։ Նրանք պահանջում են ուղիղ եթեր, որպեսզի հանդես գան ուղերձով:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հանդիպել է հավաքածներին։ 

«Մենք առաջարկում ենք ուղիղ եթեր, հարցազրույց։ Մեր առաջարկը հարցազրույցն է ուղիղ եթերում, եթե կա ուղերձ անելու ցանկություն, մենք կարող ենք տալ նաև հնարավորություն՝ այդ ընթացքում ուղերձ հնչեցնելու։ Սպասում ենք արձագանքի։ Մեր առաջարկը կառուցողական է։ Հանրային ՀԸ-ում այս պահին աշխատակիցներ չպետք է լինեին, բայց մենք սպասել ենք և կուզեմ արձագանքը լսել»,- ասել է Մովսիսյանը։

Շարժման մասնակիցներից Կարեն Բեքարյանը պատասխանելով առաջարկին ասել է, որ իրենք ուղերձի հնարավորություն են ցանկանում, չեն ցանկանում հարցազրույց տալ հեռուստաընկերության հաղորդավարներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին