Կարևոր իրադարձություններ

44-օրյան եղել է պատերազմ ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելու համար. Փաշինյան

02 Հոկտեմբեր, 2024 19:43
44-օրյան եղել է պատերազմ ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելու համար. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին։

«Ժամանակ է անցել արդեն 4 տարի, և բնական է, որ այս 4 տարվա մեջ ես ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ իրադարձություններին 2020 թվականի և անընդհատ վերլուծում եմ. դրվագներ հավաքում եմ, քանդում եմ: Ինձ համար ես ունեմ իմ քաղաքական և անձնական եզրակացությունը որպես այդ իրադարձությունների էպիկենտրոնում եղած մարդ:

44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել, ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել և, այդ թվում, ցավոք սրտի՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական գործեր կան, քննություններ կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտին կհասնի:

Մենք այսօր դատաիրավական համակարգում այնքան պրոբլեմներ ունենք: Ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգը իրար հետ վերցրած դրա կեսի ինֆորմացիան չունի: Իմ հետևությունն է՝ դա եղել է պատերազմ ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելու համար»,- նշել է վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին