Կարևոր իրադարձություններ

Ցավում ենք՝ Հայաստանը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ-ը. Զախարովա

02 Հոկտեմբեր, 2024 19:36
Ցավում ենք՝ Հայաստանը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ-ը. Զախարովա

Մենք ողջունում ենք Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ցավում ենք, որ Հայաստանը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ-ը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին:

«Նրանք իրենք են որոշում, թե ինչ է իրենց պետք և ինչը՝ կարևոր, մենք պարզապես համարում ենք, որ ՀԱՊԿ-ն օգտակար է անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։

Այս երկու կառույցներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,- նշել է Զախարովան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին