«ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակում բոլոր իմ ունեցած երկկողմ հանդիպումները համարում եմ դրական, բայց կարևոր է արձանագրել, որ հիմա մենք գործում ենք փոփոխվող աշխարհում, և շատ կարևոր է, որ ՀՀ-ն կարողանա արտաքին միջավայրում ձևավորել ընկալում և բովանդակություն, որը համապատասխանում է փոփոխվող աշխարհում բավարար չափով մրցունակ լինելու համար անհրաժեշտ չափանիշներին: Հենց դրանք են եղել հանդիպումների նպատակը, և այդ օրակարգով ենք շարժվել և ուղերձներ փոխանակել:
Գլխավոր ասամբլեային զուգահեռ տեղի ունեցող քննարկումներում կարևորվեցին և ընդգծվեցին Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները»,- նշել է վարչապետը: