«Կարևորել ենք Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրել, որ կա երկուստեք քաղաքական կամք` էլ ավելի խորացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Քննարկել ենք բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում հայ և կիպրացի պատգամավորների համագործակցությունն ու փոխօգնությունը՝ ընդհանուր օրակարգերի առաջխաղացման համար:
Պայմանավորվել ենք համատեղ աշխատել՝ ի հայտ բերելու և զարգացնելու համագործակցության նոր ոլորտներ: Եվս մեկ անգամ արձանագրել ենք՝ Կիպրոսը Հայաստանի կողքին է, Հայաստանը՝ Կիպրոսի»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: