Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու կարևորությունը

23 Սեպտեմբեր, 2024 18:47
Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու կարևորությունը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին