Կարևոր իրադարձություններ

Դամասկոսում կանխատեսել են Սիրիայում ռուսական գոծողության ժամկետները

21 Հոկտեմբեր, 2015 21:16
Դամասկոսում կանխատեսել են Սիրիայում ռուսական գոծողության ժամկետները

Սիրիայի տարածքում ռուսական օդատիեզերական ուժերի գործողությունը դժվար թե 1 տարուց ավել տևի: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:

«Մենք չենք կարող կոնկրետ նշել գոծողության ավարտի ամսաթիվ, բայց ես չեմ կարծում, որ այն 1 տարուց ավել կտևի»,- ասել է դիվանագետը:

Դեսպանը կասկածի տակ է դրել արևմտյան պարբերականների հրապարակումները, որ Սիրիայում ռուսական օդուժի գործողությունը մեկ տարուց ավել կարող է տևել: Մասնավորապես, այդպիսի կարծիք է հայտնել Bloomberg-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին