Կարևոր իրադարձություններ

Կպարզեցվի կրթության շարունակականության իրավունքի իրացումը

11 Սեպտեմբեր, 2024 11:46
Կպարզեցվի կրթության շարունակականության իրավունքի իրացումը

Ազգային ժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ կատարվող փոփոխությունն առավելապես տեխնիկական բնույթի է:

Նախարարը պարզաբանել էոր նախագծով կարգավորվելու է այն քաղաքացիների անընդհատ ուսումնառությունըորոնք սովորում են դպրոցներում կամ հիմնական կրթության հիմքով կրթությունը շարունակում են արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

«Այս կարգավորման պարագայում մենք հնարավորություն կունենանք այդ քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամմինչև իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալիսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողինուսումնառության ավարտի օրը ներառյալսակայն ոչ ավելիքան քաղաքացու 20 տարին լրանալու օրը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կատարվող փոփոխությունը հեշտացնելու է բազմաթիվ քաղաքացիների կյանքը՝ էապես կրճատելով նաև պետական մարմինների վարչարարությունը:

Ըստ հիմնավորմաններկայացված կարգավորման արդյունքում ամբողջովին կկրճատվի փաստաթղթաշրջանառության բարդ և ծավալուն ընթացակարգըկբացառվեն տեխնիկական և այլ վրիպակներըկբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:

Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ կան քաղաքացիներորոնց 18 տարին լրացել էսակայն նրանք դեռևս սովորում են դպրոցում կամ քոլեջում: Տարեկան մոտ 1000 նման դեպք է լինումերբ տարկետման տրամադրման կամ երկարաձգման անհրաժեշտություն է առաջանում: Նախարարը նաև պարզաբանել էկարգավորումը չի վերաբերելու այն քաղաքացիներինորոնք 9-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես չեն շարունակում կրթությունը:

ԱԺ գիտությանկրթությանմշակույթիսփյուռքիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին