Կարևոր իրադարձություններ

Անձը երեք տարում կարողացել է պատշաճ աշխատել և արժանանալ փոխնախարարի պաշտոնին. Հայկ Թորոյանը` Սիրվարդ Գևորգյանի մասին

08 Սեպտեմբեր, 2024 18:15
Հեղինակ՝ Հայկ Թորոյան
Անձը երեք տարում կարողացել է պատշաճ աշխատել և արժանանալ փոխնախարարի պաշտոնին. Հայկ Թորոյանը` Սիրվարդ Գևորգյանի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թորոյանը գրել է.

«Նկատեցի, որ համացանցում «իշխանության աջակիցների և որոշ ընդդիմադիր ուժերի կողմից մեծ քննադատության առիթ է դարձել» ՀՀ Վարչապետի կողմից Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը, որը փաստացի «ինչ-որ իքս պահի» եղել է կամ միգուցե դեռ շարունակում է լինել ռոբերդ սայիդովիչի «ֆանատիկը» և նրա դստեր մտերիմը..

Բայց պետք է օբյեկտիվ գտնվեմ և ասեմ, որ երևույթը միանշանակ հաճելի չէ, որ երբ ազգի կերակշիռ մեծամասնությունը լավատեղյակ է, թե ով է քոչարյան ռոբը, թե ոնց է Հայաստանը ներսից հանձնել ռըսին, «պարտք գույքի դիմաց», ոնց է ՀՀ-ն թաղել կոռուպցիայի մեջ և կաշառկերության աճ գրանցել, ու այդ անձին երկրպագողը ո՞նց կարող է երկրի մասին մտահոգվել, երկրի դարդով լացել, այս ամենից զատ որոշեցի առնվազը իմ հետևորդներին տեղեկացնել, որ նույն այս բարետես աղջիկը՝ Սիրվարդ Գևորգյանը, արդեն երեք տարի ա Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն էր, ու այնպես չի, որ միամիտ հենց այսօր Վարչապետը որոշեց միանգամից նշանակել փոխնախարար։

Ես կարծում եմ, որ այս անձը երեք տարում կարողացել է պատշաճ աշխատել և արժանանալ փոխնախարարի պաշտոնին, ինչքանով էլ, որ կարողացա տեղեկանալ, նա բավականին բանիմաց խելացի անձնավորություն է, այս 3-տարվա ընթացքում իր կողմից ոչ մի խնդիր չի առաջացրել, Արդարադատության նախարարությունում բազմաթիվ պրոբլեմներ է կարողացել կարգավորել, իսկ թե աշխատանքից դուրս, որ ժամին ում հետ ի՞նչ է անում, ես դա երկրորդական եմ համարում։

Այսօր հենց ՔՊ-ի կուսակցության անդամներ կան, որ օրը 24-ժամ Վարչապետի հասցեին վատն են խոսում, Հեղափոխության արժեքները տապալել են, քաղաքացին դարձելա իրենց համար տուգանքի մատերիալ, դրանց վրա է պետք ուշադրություն դարձնել, այս աղջիկը երբեք ՔՊ-ում երդում չի տվել, բայց պետության համար աշխատում է ավելի ազնիվ ու նվիրված, քան մեզ « երդում տված » ու դավաճանած մի քանի « ասեք կանենքներ »..

Հարգելի Հայրենակիցներ, իսկ ամենավերջում, պետք է ասեմ, որ Արդարադատության նախարարությունը, բռնող դատող, քրեական գործերով զբաղվող հիմնարկ կամ նախարարություն չէ, այն օրենքներ գրող նախարարություն է, իսկ բռնել, պատշաճ հիմքերը հավաքագրողները, դրանք Դատախազություն, Քննչական կոմիտե, Ներքին Գործերի Նախարարություն, դրանք են, ի վերջո մարդիկ լսում են Արդարադատության նախարարություն, մտածում են, էդա ֆսյո սաղ էդ նախարարության ձեռքնա, ինչ ուզեն կանեն, ժողովուրդ ջան, չկա նման բան, իսկ դատավորները դատում են այն հիմքերով, որոնք դատարան է ներկայացնում քննիչը և դատախազը...

Հա ու ամենավերջում էլ ասեմ, որ Նախարար, փոխնախարար և բազմաթիվ այլ պաշտոններ, նշանակվում են բացառապես Վարչապետի որոշմամբ և անձամբ իր ստորագրությամբ...»:

 

Լրահոս

Դիտել ավելին