Կարևոր իրադարձություններ

Որոնք են աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանները

04 Սեպտեմբեր, 2024 18:26
Որոնք են աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանները

Հիդրոէլեկտրակայաններում՝ ՀԷԿ-երում, էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործում է ջրի հոսքի էներգիան:

Դրա համար կարող են օգտագործվել ջրվեժներ, գետեր և այլ հոսուն ջրային ավազաններ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երկրները, որտեղ կառուցվել և գործում են աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանները, դրանք են Բրազիլիան, ԱՄՆ-ը, Կանադան, Չինաստանը և Ռուսաստանի Դաշնությունը։

Մինչև 1997 թվականը աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը բրազիլական Իտայպուն էր։ Այն սկսել են կառուցել 1979 թվականին, և ըստ նախնական ծրագրի՝ պետք է արժենար 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար։

Գործնականում շինարարությունը տևել է 5 տարի, սակայն արժեցել է եռապատիկ ավել գումար, իսկ բոլոր ավարտական աշխատանքներով ու ընթացիկ վերանորոգմամբ այն արժեցել է 15.4 մլրդ։

Կայանը կառուցելուց հարկ եղավ հեռացնել 65 մլն խմ հող և ապարներ, և լցնել 15 մլն խմ հող և 12.7 մլն խմ բետոն։

Ներկայումս ՀԷԿ-ը իրենից ներկայացնում է բարդ կառույց՝ 20 գեներատորներով, յուրաքանչյուրը 700 ՄՎտ հզորությամբ, որը հանրագումարում տալիս է 14 գիգավատտ և տարեկան միջինը 96 միլիարդ կվտ/ժ արտադրություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին