Կարևոր իրադարձություններ

Կոստանյանը Բագերին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

01 Սեպտեմբեր, 2024 16:47
Կոստանյանը Բագերին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Օգոստոսի 31-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։ 

Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք  ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին