Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ ղեկավարը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հետաքրքրվել է բուժառուների առողջական վիճակով

27 Օգոստոս, 2024 21:29
ԱԱՏՄ ղեկավարը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հետաքրքրվել է բուժառուների առողջական վիճակով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը տնտեսավարող սուբյեկտերի հետ հանդիպումների շարք նախաձեռնության շրջանակներում այս անգամ աշխատանքային այց են կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Նախաձեռնության նպատակն է վերահսկվող օբյեկտների հետ հետադարձ կապի պահպանումը, որով ապահովվում է օրենքով սահմանված՝ տեսչական մարմինների գործունեության ամբողջականության սկզբունքը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են բժշկական կենտրոնի բաժանմունքներում, քննարկել առանձին խնդիրներ, Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցերի վերաբերյալ իրականցվել է խորհրդատվություն:

Այցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը զրուցել է նաև տարբեր բաժանմունքների բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և պատասխանել վերջիններիս մտահոգող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին