Կարևոր իրադարձություններ

Մադրիդում բացվել է ԵԺԿ-ի կոնգրեսը

21 Հոկտեմբեր, 2015 20:16
Մադրիդում բացվել է ԵԺԿ-ի կոնգրեսը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մադրիդում բացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կոնգրեսը։ Այդ մասին նշված է ԵԺԿ-ի կայքում։ Ընդհանուր առմամբ, դրան մասնակցում են Եվրոպայի տարբեր երկրների 78 կուսակցությունների ներկայացուցիչներ՝ մոտ 3000 մարդ, որոնք ներկայացնում են պահպանողական հայացքներ։

Ենթադրվում է, որ Մադրիդ են ժամանելու 14 երկրների ղեկավարներ։ Հրավիրյալների թվում են Գերմանիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Պորտուգալիայի առաջնորդները, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Վրաստանի ու Ֆրանսիայի նախկին նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին ու Նիկոլա Սարկոզին և այլք։

Կոնգրեսի ժամանակ կանցկացվեն ԵԺԿ նախագահի ու գլխավոր քարտուղարի ընտրություններ, կընդունվեն մի շարք բանաձևեր զբաղվածության, ներգաղթի, տարածքային ամբողջականության մասին։ Գլխավոր քարտուղարի պաշտոնին վերստին հավակնում է Եվրախորհրդի իսպանացի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիսը։

 

Լրահոս

Դիտել ավելին