Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ազատ արձակվածները գտնվում են Բելառուսում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն են ստացել կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Նշվում է նաև, որ ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան։