Կարևոր իրադարձություններ

Նորակերտ և Փոքր Մասիկ գյուղերն իրար կապող ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

21 Օգոստոս, 2024 10:33
Նորակերտ և Փոքր Մասիկ գյուղերն իրար կապող ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ 2կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը միմյանց է կապում Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ և Փոքր Մասրիկ գյուղերը։

Հիմնանորոգման շրջանակում վերականգնվել է հողային պաստառը‚ ասֆալտապատվել է ճանապարհի երթևեկելի մասը‚ կառուցվել են մայթերը‚ կողնակները‚ կողային առուները‚ իջատեղերն ու մուտքերը‚ տեղադրվել են վաքերը‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Ընթանում են ճանապարհի կահավորման աշխատանքները։

Շինարարական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին