Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության մի ճանապարհահատված (լուսանկարներ)

19 Օգոստոս, 2024 20:19
Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության մի ճանապարհահատված (լուսանկարներ)

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի կմ72+800 - կմ78+100 հատվածը։

5.3կմ ճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանով։

Այս պահին շինարարը՝ «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն‚ կատարում է ասֆալտապատման աշխատանքներ։

Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Կառուցվում են կողային առուները‚ լրացվում են կողնակները‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները‚ անասնանցումները‚ կատարվում են նաև այլ աշխատանքներ։

Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ 

Շինարարության տեխնիկական հսկողությունը կատարում է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ-ն։

 

Լրահոս

Դիտել ավելին