Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջությունը երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության սուրհանդակն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

17 Օգոստոս, 2024 20:49
Զբոսաշրջությունը երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության սուրհանդակն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության մասին պայմանագիր: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, հիշատակելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը, միջոցառման ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քաղաքական վճռականությունը։

Անդրադառնալով երկու երկրների մշակութային հարաբերությունների կարևորությանը՝ Մեհդի Սոբհանին զբոսաշրջությունն անվանել է այդ հարաբերությունների կարևորագույն մասը և ասել.

«Այս ոլորտը կարող է մեծ ներդրում ունենալ երկու երկրների տնտեսական առաջընթացի և մարդկային կապերի մեջ»։

Նա նաև հավելել է.

«Զբոսաշրջության ընդլայնումը երկրների անվտանգության արտացոլումն է, և զբոսաշրջիկները երկու երկրների խաղաղության, բարեկամության, անվտանգության և հանգստության սուրհանդակներն են»։

Դեսպանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ջանքերը՝ ուղղված հայ վարորդների անձնական մեքենայով Իրան ճամփորդելու դյուրացմանը և նշել.

«Այս քայլն մեծացնում է ճամփորդության հաճույքը ուղևորների համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին