Այսօր Կապանում տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված քաղաքի օրվան:
«Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաք» կարգախոսով՝ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Ավանդույթի համաձայն համայնքի ղեկավարի կողմից պատվոգրերի, շնորհակալագրերի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների արժանացան տարբեր ոլորտներում համայնքի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած անձինք։
Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով պարգևատրվել է գիտնական, վաստակաշատ մանկավարժ Սեյրան Բալասանյանը։
Քաղաքի տոնի առթիվ հանդիսավորությամբ բացվել է Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոցը։
Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ կապանցիները հնարավորություն ունեցան իրենց արտադրանքը ներկայացնել հանրությանը։