Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, առաջին կանգառը Արեգնադեմ բնակավայրում է եղել, որտեղ դիտարկվել է «Արեգնադեմի միջնակարգ դպրոցի» շենքի շինարարական աշխատանքների ընթացքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։
Այժմ ընթանում են կտուրի կառուցման և արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքները։
Շինարարի հետ զրույցում մարզպետը նշել է, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ՝ շինարարության որակն ապահովելու, գործընթացն արագացնելու և թերացումներից զերծ մնալու համար։