ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարը Եգիպտոսի և Կատարի միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել Իսրայելին զինադադար հաստատելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ամերիկյան CNN-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է գործարքի գնալ՝ անկախ իշխող կոալիցիայի համար հետևանքներից։
Սակայն, Իսրայելի մի շարք ուժային կառույցներ թերահավատորեն են վերաբերվում վարչապետի պատրաստակամությանը՝ հաշվի առնելով նրա՝ կոալիցիայում որոշ ծայրահեղ աջ նախարարների անհամաձայնությունը: