Կարևոր իրադարձություններ

Կբարեկարգվեն Երևանի թվով 15 մանկապարտեզի բակերը

08 Օգոստոս, 2024 15:50
Կբարեկարգվեն Երևանի թվով 15 մանկապարտեզի բակերը

Կառավարությունը որոշում է կայացրել, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 1,480,580.5 հազար դրամ գումարը բաշխել ըստ օբյեկտների։

Որոշմամբ գումար է հատկացվում Երևանի արդեն իսկ հիմնանորոգված/վերակառուցված կամ շինարարական աշխատանքները 2024թ ավարտվող թվով 15 մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման համար։ ՀՀ 2024թ պետական բյուջեով Երևանի մանկապարտեզների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման համար նախատեսվել էր գումար, որը չէր բաշխվել համապատասխան օբյեկտներով՝ պայմանավորված նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայությամբ։

Ներկայումս թվով 15 մանկապարտեզի համար փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են /կցվում են/ և անհրաժեշտություն է առաջացել նախատեսված գումարի մի մասը բաշխել ըստ օբյեկտների։ Բակերի բարեկարգման համար 9 մանկապարտեզի համար արդեն կնքվել են կապալային աշխատանքների գնման պայմանագրեր՝ «Գնումների մասին» օրենքի 15–րդ հոդվածի 6–րդ մասին համապատասխան։

Հարկ է նշել նաև, որ 2 մանկապարտեզի մասով (հ 82 և հ 90) Երևանի համայնքի բյուջեով նախատեսվել է գումար՝ կապալային աշխատանքների համար կնքված պայմանագրի 30%–ի չափով, ինչպես նաև 1 մանկապարտեզի (հ 63)՝ տեխնիկական հսկողության համար կնքված պայմանագրի 100%-ի չափով և ներկայիս Նախագծով բաշխվում է տարբերության գումարը։

 

Լրահոս

Դիտել ավելին