Իրանի իշխանությունները փակում են երկրի կենտրոնական, արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների օդային տարածքի զգալի մասը։
Ինչպես գրում է Iran Today-ը, Իրանը նախազգուշացրել է ավիաընկերություններին Թեհրանի տարածքում GPS-ի սպասվող խափանումների մասին և հորդորել երկրի արևմտյան, հարավ-արևմտյան, հարավային և կենտրոնական շրջաններով թռչող ինքնաթիռներին այլընտրանքային ուղիներ գտնել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը Հունգարիայի միջոցով է նախազգուշացրել Իսրայելին հարձակման մտադրության մասին։