ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կրծքով կերակրումը կեսարյան հատման դեպքում հնարավոր է։
Շատ մայրեր անհանգստանում են, որ կեսարյան հատումից հետո կաթ չեն ունենա կամ կրծքով չեն կարողանա կերակրել, բայց այդպես չէ:
Թեև հետվիրահատական շրջանը կարող է ավելի երկար տևել, սակայն դա կրծքով կերակրման խոչընդոտ չէ:
Մաշկ-մաշկ շփումը կարևոր է մայրիկի և նորածնի կապի ձևավորման և կաթի արտադրության համար:
Առաջին օրերին արտադրվում է կաթնախեժ, որը քիչ քանակի է, բայց խտության շնորհիվ` բավարար է երեխայի համար։
Հարմարավետ դիրքով կերակրումը կնվազեցնի տհաճ և ցավային զգացողությունները և կբարձրացնի կերակրման արդյունավետությունը։ Հարմար կարող են լինել թևատակային դիրքը և պառկած կերակրումները, քանի որ այս դեպքում չկա ճնշում որովայնի վրա։
Կրծքով կերակրման յուրաքանչյուր ընթացք յուրահատուկ է: