Կարևոր իրադարձություններ

Պապոյանը գործարարներին է ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը և դրանցից օգտվելու ընթացակարգը

03 Օգոստոս, 2024 12:48
Պապոյանը գործարարներին է ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը և դրանցից օգտվելու ընթացակարգը

Օգոստոսի 3-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն:

Քաղաքացիների հնչեցրած հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիալական խնդիրներին և այլ թեմաների։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։

Համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին