Կարևոր իրադարձություններ

Բժշկական բուհ է ընդունվել 712 առաջին կուրսի ուսանող. ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել. Արմեն Մուրադյան

02 Օգոստոս, 2024 13:15
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Բժշկական բուհ է ընդունվել 712 առաջին կուրսի ուսանող. ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել. Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս տարի ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում

Բժշկական բուհ է ընդունվել 712 առաջին կուրսի ուսանող. ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղագիտական ֆակուլտետններն այս տարի կունենան 712 առաջին կուրսի ուսանող:

Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 661, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 51 դիմորդ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 468, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 143, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 20, Դեղագիտական ֆակուլտետը՝ 81 առաջին կուրսեցի:

2024-2025 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննության արդյունքներով բժշկական բուհում այս տարի ևս թափուր տեղեր չեն մնացել:

Նշենք, որ 2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 1105 դիմորդ, 691-ը՝ ընդհանուր բժշկության, 320-ը՝ ստոմատոլոգիական, 30-ը՝ ռազմաբժշկական, 64-ը՝ դեղագիտական ֆակուլտետ:

 

Լրահոս

Դիտել ավելին