Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Գուրգեն Մահարու որդին

30 Հուլիս, 2024 22:42
Հեղինակ՝ Արքմենիկ Նիկողոսյան
Կյանքից հեռացել է Գուրգեն Մահարու որդին

Մահացել է Գրիգոր Աճեմյանը՝ Գուրգեն Մահարու որդին: Այս մասին հայտնել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

«Մարդ, որն իր կյանքի նպատակը դարձրեց Մահարու երկերի ամբողջական հրատարակությունն ու դա իրականություն դարձրեց: Նրա մոտ 40 տարվա աշխատանքն այսօր ընթերցողի սեղանին է՝ 17 հատորով, «Անտարեսի» հրատարակությամբ:

Եվս մեկ՝ լրացուցիչ հատոր աշխատանքային փուլում էր, և որի վրա նա աշխատեց կարելի է ասել` մինչև վերջին շունչը: Այդ հատորն էլ լույս կտեսնի շուտով։ Այն նվիրվածությունը, հետևողականությունը, ջանքը, եռանդը, սերը, որ Աճեմյանը դրեց այդ գործի մեջ, հուզիչ լինելուց զատ նաև օրինակելի է:

Հիշատակդ վառ, Գրիգոր Աճեմյան, իմ սիրելի, սիրելի ու թանկ Գուրիս, քեզ շատ կկարոտեմ»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին