Կարևոր իրադարձություններ

Կարմիր գինու օգտակարության մասին

21 Հոկտեմբեր, 2015 19:00
Կարմիր գինու օգտակարության մասին

Գիտնականները գտել են կարմիր գինու օգտակարության գաղտնիքը` պարզելով, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա: Իր բուժիչ հատկություններով այն պարտական է ռեսվերատրոլին:

Ռեսվերատրոլը, ըստ մասնագետների համոզման, կօգնի ստանալ նոր դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ: Գիտնականները գտել են կարմիր գինու օգտակարության գաղտնիքը` պարզելով, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա: Իր բուժիչ հատկություններով այն պարտական է ռեսվերատրոլին: Այս մասին տեղեկացնում են doctors.am կայքում:

Ռեսվերատրոլը, ըստ մասնագետների համոզման, կօգնի ստանալ նոր դեղամիջոցներ շաքարախտի, թուլամտության, ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ:

Բացի կարմիր գինուց, ռեսվերատրոլ առկա է նաև մի շարք բուսական մթերքների մեջ: Այն առաջացնում է էներգիայի հոսք, ինչի շնորհիվ նպաստում է կյանքի երկարացմանը: Սակայն թե ինչպես էր դա տեղի ունենում, մինչ օրս գաղտնիք էր:

Այժմ գիտնականները գտել են պատասխանը: Պարզվում է` ռեսվերատրոլը ստիպում է բջիջներին «կարծել, թե իրենք էներգիայի պակաս ունեն, ինչը հանգեցնում է էներգիայի համար անհրաժեշտ սպիտակուցների արտադրմանը:

Հասկանալով ռեսվերատրոլի աշխատանքի մեխանիզմը` մասնագետները կարող են օգտագործել նաև այլ գործոններ, որոնք աշխատում են նույն մեխանիզմով: Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս բուժվել ալկոհոլի միջոցով, քանի որ ռեսվերատրոլի արդյունավետ չափաբաժին ստանալու համար անհրաժեշտ է օրական խմել մոտ 700 շիշ կարմիր գինի:

 

Լրահոս

Դիտել ավելին