Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիան մեղմացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

21 Հոկտեմբեր, 2015 18:52
Շվեյցարիան մեղմացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիան սկզբունքային որոշում է ընդունել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման մասին՝ կապված միջուկային գործարքի ուժի մեջ մտնելու հետ։

Այդ մասին Բեռնում հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը։ Ողջունելով հոկտեմբերի 18-ին Գործողությունների համատեղ համապարփակ պլանի ուժի մեջ մտնելը՝ կառավարությունը այն գնահատել է որպես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կյանքի կոչելու ճանապարհին ընկած նոր, կարևոր փուլ։

Շվեյցարիայի կառավարությունն ընդգծել է, որ սկզբունքային որոշում է ընդունել ՄԱԿ-ի ու ԵՄ-ի տիրույթում սահմանված պատժամիջոցների մեղմացման մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին