Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Այս կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում։
Նշեմ, որ պարպման ժամանակ հոսանքի ուժը կայծակի մեջ հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի»։