Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախկին նախագահը Ռուսաստանին է փոխանցել ԴԱԻՇ-ի դիրքերի քարտեզը

21 Հոկտեմբեր, 2015 18:15
ԱՄՆ նախկին նախագահը Ռուսաստանին է փոխանցել ԴԱԻՇ-ի դիրքերի քարտեզը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հայտարարել է, որ մայիսին՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, ռուսական դեսպանատանն է տրամադրել քարտեզ՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքադրության վերաբերյալ տվյալներով։

Քարթերը Ջորջիա նահանգում հայտարարել է, որ լավ գիտի Պուտինին, քանի որ իրենք ձկնորսության ընդհանուր հետաքրքրություններ ունեն։ Նրա խոսքով՝ մայիսին Պուտինի հետ հանդիպումից հետո Պուտինն իրենց տվել է փոստային հասցե, որի միջոցով իրենք քննարկել են իրավիճակը Սիրիայում, այնուհետևև Քարթերը դեսպանատանն է փոխանցել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի վերաբերյալ քարտեզներ՝ ստեղծված Քարթերի կենտրոնի կողմից։

Քարթերը նշել է, որ եթե Ռուսաստանը ճիշտ վայրը չռմբակոծի, պետք է իմանալ, որ մեղքը ոչ թե Պուտինինն է, այլ իրենը։

 

Լրահոս

Դիտել ավելին