Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբեվել է ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճ

02 Հուլիս, 2024 10:30
Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբեվել է ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճ

Հուլիսի 1-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կա տուժած կամ տուժածներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին