Կարևոր իրադարձություններ

Խորհուրդներ հոդերի բորբոքման և հոդացավերի դեմ

21 Հոկտեմբեր, 2015 18:01
Խորհուրդներ հոդերի բորբոքման և հոդացավերի դեմ

Հոդացավի, գոտկատեղի ցավերի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հետևյալ խառնուրդը.

երեք բաժին ամսաբողկի հյութը, երկու բաժին մեղրը, մեկ բաժին օղին, աղը (0.5կգ խառնուրդին` 1 ճաշի գդալ) լավ խառնել, քնելուց առաջ խառնուրդը տրորելով, քսել հիվանդ մասերին:

Օգտակար է նաև 50գ հալվեի հյութը, 100գ մեղրը և 150գ օղին: Խորհուրդ է տրվում օգտագործել թրջոցի ձևով:

Դափնետերևը ևս օգտագործվում է որպես դեղամիջոց հոդացավերի դեպքում.

5 գ դափնետերևը լցնել 300 մլ ջրի մեջ ու եռացնել հինգ րոպե, որից հետո թերմոսում թրմել: Լուծույթը լցնել բաժակի մեջ ու խմել փոքր կումերով 12 ժամվա ընթացքում (ամբողջը միանգամից չի կարելի): Ընդունել երեք օր անընդմեջ, ապա կրկնել մինչև ապաքինվելը:

 

Հոդային ռևմատիզմի դեպքում օգտակար է նաև թարմ քամած հետևյալ հյութերի խառնուրդը.

ա) Նեխուրի հյութ` 1/4 մաս և գազարի հյութ` 3/4 մաս:

բ) Իրար խառնել հավասար քանակությամբ կիտրոնի, նեխուրի, գազարի, սպանախի հյութերը: Ընդունել մինչև ուտելը:

 

Լրահոս

Դիտել ավելին