Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպումից առաջ խոսել է գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի եւ ֆրանսիացի Պոլ Պոգբայի մասին։
«Պոգբան լավագույն կերպ հանդես չեկավ «Ինտերի» դեմ խաղի առաջին կեսում, սակայն երկրորդում ավելի հետաքրքիր տեսք ուներ։ Պոլին անհրաժեշտ է գտնել խաղը, նա ինքը լավ գիտի, թե ինչ է պետք անել։ Ավելին եմ սպասում Պոգբայից։
Խեդրիան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է տեխնիկայի եւ մարտավարությունը հասկանալու տեսանկյունից։ Նրա դիրքը ենթադրում է այն, որ միշտ չէ հնարավոր տեսնել Սամիի աշխատանքը, սակայն «Ինտերի» դեմ խաղում նա հոյակապ էր»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։