Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին արգելափակվել էր ավտոմեքենայի և պատի միջնամասում

23 Հունիս, 2024 13:34
Քաղաքացին արգելափակվել էր ավտոմեքենայի և պատի միջնամասում

Հունիսի 23-ին՝ ժամը 11։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենան ընկել է տրանսպորտային միջոցի վերանորոգման համար նախատեսված փոսը, քաղաքացին արգելափակվել է փոսի և ավտոմեքենայի միջնամասում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան մասամբ անջատվել է ֆիքսված ամրաններից, ինչի արդյունքում քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի կիրառմամբ արգելափակումից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին